00:00:00

Շարժումը միավորել է «ՀԱՅԿՈ-ՄԿՈ»-ին. նրանք անակնկալ են պատրաստում

00:50, 29 ապրիլ 2018

Լուրեր են պտտվում, որ Հայկ Մարությանը և Մկրտիչ Արզումանյանը, մոտ ապագայում պատրասվում են ինչ-որ համատեղ ծրագրով հանդես գալ:Դեռևս հայտնի չէ թե կոնկրետ ինչ ձևաչափի մեջ է լինելու այդ համագործակցությունը: Ինչպես արդեն հայտնի է, մի շարք հանրային դեմքեր, դերասաններ, այդ թվում Մկրտիչ Արզումանյանը հետ են վերադարձրել ժամանակին իրենց շնորհված վաստակավոր արտիստի կոչումներն ու շքանշանները: Հիշեցնենք, որ Մկո, որ 2017թ է արժանացել Հայաստանի Հանրապետության Վաստակավոր արտիստի կոչմանը, իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»։ Իսկ Հայկ Մարությանը համաժողովրդական պայքարի, ընդվզման հենց առաջին օրվանից եղել է հասարակության կողքին ու մշտապես հանդես եկել կոչերով:Կարգին Հայկոն, Նիկոլ Փաշինյանի, վերջինիս թիմակիցների ու համախոհ բազմաթիվ այլ անձանց հետ անգամ Գյումրի մեկնեց, որպեսզի հանդիպի և իր ողջույնի խոսքն ասի՝ պայքարին միացած գյումրեցիներին:   ՄԵԳԱՊՈԻՍ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր