00:00:00

ՀՅԴ-ն պատրաստ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին

00:21, 29 ապրիլ 2018

ՀՅԴ խմբակցությունը պատրաստ է մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնի համար քվեարկել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգտին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Հարցին, թե ՀՅԴ խմբակցությունը պատրա՞ստ է քվեարկել Փաշինյանի օգտին, նա պատասխանեց. «Չե՞ք կարծում, որ մեր երեկվա հայտարարությունից դա ենթադրվում է»: Արսեն Համբարձումյանը ողջամիտ համարեց վարչապետի թեկնածու չառաջադրելու ՀՀԿ-ի որոշումը: «Այդ որոշումն, ընդհանուր առմամբ, համահունչ է մեր մոտեցման հետ, այն առումով, որ տարբեր թեկնածուներով ԱԺ նիստին ներկայանալը քաղաքական հանգուցալուծման չէր կարող բերել: Մինչեւ ապրիլի 30-ը ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի ընդհանուր հայտարար ձեւավորել, որովհետեւ ինչպես նշել ենք, շատ կարեւոր է ոչ միայն վարչապետի թեկնածուի համախոհությամբ ընտրելու հարցը, այլ նաեւ այն օրակարգը, այն ճանապարհային քարտեզը, թե ինչպես պետք է ֆորս մաժորից դուրս գա երկիրը եւ կարողանանք խնդիրների հանգուցալուծումը ճիշտ գտնել»,-հայտարարեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր