00:00:00

Ընդհանրապես հարաբերություններ չկան. Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

23:48, 28 ապրիլ 2018

«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ներկայումս որեւէ շփում չունի Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այս մասին նա ասել է  ռուսական ՌԲԿ գործակալությանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ հարաբերություններ ունի Տեր-Պետրոսյանի հետ: «Ընդհանրապես հարաբերություններ չկան», - ասել է նա: Հարցին՝ արդյոք նա որեւէ ձեւաչափով բանակցություններ վարում է Հանրապետական կուսակցության հետ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բանակցություններ են անցկացվում Հանրապետական կուսակցության առանձին պատգամավորների, պաշտոնական անձանց հետ: Ինչ վերաբերում է Ծառուկյանի հետ բանակցություններին եւ վարչապետի ընտրությունների ժամանակ մեկ բլոկով հանդես գալու հնարավորությանը, նա նշել է, որ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են եւ չկան կոնկրետ համաձայանություններ»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր