00:00:00

Սա ոչ վատ է, ոչ լավ. Փաշինյանը՝ ՀՀԿ-ի կողմից թեկնածու չառաջադրելու մասին

23:27, 28 ապրիլ 2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին թեկնածու չառաջադրելը վատ չէ, բայց լավ էլ չէ: Այս մասին քիչ առաջ Վանաձորում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ Քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, երբ նրան տեղեկացրին, որ ՀՀԿ-ն հայտարարել է թեկնածու չառաջադրել: «Որպեսզի լավ լինի, ՀՀԿ խմբակցությունը ճիշտ կլինի, որ հայտարարի՝ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին», - ասաց Ն. Փաշինյանը: Նա վերահաստատեց` պատրաստ է հանդիպել ՀՀԿ բոլոր պատգամավորների հետ. «Պատրաստ եմ հանդիպել, որպեսզի հավաստիացնեմ նրանց, որ այս պրոցեսով, երբ ասում ենք, որ փակում ենք ներհայաստանյան ատելության էջը, մենք ասում ենք ամենայն լրջությամբ: Եվ եթե ՀՀԿ և մյուս խմբակցություններն անեն իրենց քայլը, նրանք դրանով կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակներ: Եվս մեկ անգամ եմ ասում` հույս ունեմ, որ այլ քաղաքական ուժերը, այլ քաղաքական գործիչները անգամ չեն փորձի գողանալ ժողովրդի հաղթանակը, որովհետև դա կբերի այդ գործիչների ու ուժերի դուրսմղմանը Հայաստանի ներքաղաքական դաշտից», - ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր