00:00:00

«Ծառուկյան» դաշինքն է՞լ թեկնածու չի առաջադրի. խորհրդարանական ընտրությունները՝ՀՀԿ լծակներով

23:09, 28 ապրիլ 2018

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի: Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ թեկնածու չի առաջադրի նաև «Ծառուկյան» դաշինքը, ինչի մասին կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ավելի ուշ կհայտարարի: Սա ինքնին ենթադրում է, որ խորհրդարանում միակ թեկնածուն կլինի Նիկոլ Փաշինյանը: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ-ն վերջնականապես չի հստակեցրել իր քվեարկությունը, սակայն դատելով ավելի վաղ արված նրանց հայտարարություններից՝ նրանք դիրքորոշումը կլինի միասնական: Իսկ եթե ՀՀԿ-ն՝ այսինքն մեծամասնությունը միասնաբար չի մասնակցում քվեարկությանը,  երկրորդ անգամ է քվեարկություն լինում, երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում խորհրդարանը կլուծարվի, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն արդեն կմասնակցի՝ կիրառելով իր ադմինիստրատիվ ռեսուրսը, ինչին և ձգտում է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր