00:00:00

Շարմազանովը չի կիսում Դավիթ Հարությունյանի կարծիքը

22:55, 28 ապրիլ 2018

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ասուլիսի ժամանակ ի պատասխան հարցին, թե ինչով է շարունակելու զբաղվել, պատասխանեց՝ քաղաքականությամբ, ապա ցույց տվեց ՀՀԿ-ի կրծքանշանը՝ ասելով, որ հպարտորեն շարունակելու է կրել այն: Ի դեպ, ՀՀԿ խոսնակը չի կիսում Արդարադարության նախարարի պաշտոնակատար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի տեսակետը, թե ՀՀ-ում քաղաքական մենաշնորհը բերեց այս իրավիճակին: «Հայաստանում քաղաքական մենաշնորհ չի եղել, մենք Հայաստանը տարել ենք դեպի ժողովրդավարության»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահն ասաց, որ մինչև ապրիլի 30-ը՝ ժամը 18:00-ը, կհայտարարեն, թե ում են քվեարկելու.
«Այս պահին մենք չգիտենք, թե բացի Փաշինյանից, ովքեր են առաջադրվելու վարչապետի պաշտոնի համար»:
Հարցին` հնարավոր է քվեարկեն Գագիկ Ծառուկյանի օգտին, Շարմազանովն ասաց, որ  քննարկվում է, որ նա կառաջադրվի, երբ առաջադրվեն, կքննարկեն ու իրենց տեսակետը կհայտարարեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր