00:00:00

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու

22:40, 28 ապրիլ 2018

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ իրենք կքննարկեն թեկնածուներին, երբ արդեն կլինեն բոլոր թեկնածուները, ապա որոշում կկայացնեն: Իրենց այդ որոշումը նա պայմանավորեց երկրում քաղաքական վիճակի փոփոխությամբ: Նա հավելեց՝ ում կքվեարկեն, կապված է՝ ովքեր կլինեն թեկնածուները և ինչպիսի ծրագրերով հանդես կգան:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր