00:00:00

Թուրքիան հոգացել է, որ Ադրբեջանն առավելագույնը ստանա, հիմա մենք մուրացողի դերում ենք

Պաշտոնական հայտարարությունների, հռետորաբանության սխալը ընդհանրապես չկողմնորոշվելն է, թե Թուրքիայի պարագայում ինչ է նշանակում հարաբերությունների վերանայում ասածը, ի մասնավորի և ընդհանրապես միջազգային քաղաքականության մեջ հնուց անդի ընդունված է, որ այն կողմը, որ պատերազմ է սանձազերծել քո դեմ և դու չես կարող այդ կողմին, որ նաև նպաստել է Ադրբեջանի հաղթանակին՝ համոզես, թե իր համար որն է լավը։ Հարաբերություններ հաստատելը, ազդակները տալը, մեծ քաղաքականություն խաղալը։ Պարզապես ապշելու բան է նման հայտարարություններ լսելը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
«Սա առաջին նման դեպքը չէ, երբ նման հայտարարություն է տարածվում։ Ցանկացած նման հայտարարություն ես գնահատում եմ հետևյալ կերպ. հաստատագրում, որ Հայաստանը թույլ կողմն է, հետևաբար պետք է խնդրի Թուրքիայից, իսկ Թուրքիան, որպես նախկին կայսրություն և ներկայումս կայսերական հավակնություններ ունեցող՝ չի ներում խնդրողին։ Համաշխարհային պատմությունն է հուշում այդ մասին։ Ես չէ, որ դրա մասին պետք է խոսեմ, դա տարրական գրագիտություն է, եթե Թուրքիան դաշնակցել է Ադրբեջանի հետ և նպաստել է, որ Ադրբեջանը առավելություն ստանա Հայաստանի նկատմամբ՝ հիմա դու մուրացողի դերում ես հանդես գալիս առնվազն մուրացիկի, իսկ նման դիրքրոշումն ու պահվածքը չի ներվում, ցանկացած երկիր նման իրավիճակում կթելադրի նոր պայմաններ։ Ես չեմ հասկանում «ռեալ պոլիտիկ խաղացող» այդ պարոնները այս տարրական գրագիտությունը չունե՞ն, ընդհանարպես չգիտեն, որ նաև պատժում են խնդրողներին։ Հատկապես եթե դու պարտված կողմ ես։ Պարզ է չէ՞, որ Թուրքիան օգտվելով ձեր հռետորաբանությունից ավելի կծանրացնի այն ծանրաձողը, որին պետք է մոտենաս։ Այն տոնը որ մենք այս պահին ունենք՝ ագրեսիվ, հավակնոտ՝ Հայաստանի հանդեպ և վիրավորական հռետորաբանությունը որևէ տեղ չի թողնում, որ նման հայտարարությամբ հանդես գալու»։
Նա ընդգծեց, որ հետքրքիր տոնայնություն կա հայկական պաշտոնական հռետորաբանության մեջ։ «Ես նկատել եմ, որ մի այնպիտի հրճվանք և խինդ կա, որ պատերազմ է եղել, պարտվել ենք ու հանձնել ենք տարածքները, մի մեծ բեռից ենք ազատվել ու ժամանակն է, որ շրջվենք դեպի Թուրքիա։ Սա կատարյալ աբսուրդ է։ Ես չգիտեմ, ո՞ւր են պատրաստվում շարունակել և հասնել ներկա իշխանությունները, բայց նման բոբիկությունները քաղաքականության մեջ, նման հռետորաբանությունը ուղղակի սարսափեցնող է»։ Անդրադառնալով թեզին, թե մեր անցյալի վախերը խանգարում են մեզ ապրել՝ նա նշեց, որ չէր ցանկանա մեկնաբանել այդ միտքը։ «Քանի որ այդ թեզն առաջ մղողները գիտական տիտանական մտքի հեղինակություններ չեն, որպեսզի դրանք մեկնաբանենք։ Ես միայն կասեմ, որ ամեն մարդ պետք է իր մասնագիտությամբ զբաղվի, օրինակ, ազգագրագետը՝ ազգարությամբ, ոչ թե քաղաքականությամբ և քաղաքական հարցեր մեկնաբանելով, բայց քանի որ Խառատյանների մասին է խոսքը, այստեղ մի հետաքրքիր բան կա, որը մեկնաբանելու առումով բաց չեմ թողնելու։ Այդ ընտանիքը բացառիկ խայտառակ ծառայություն է մատուցում շարունակաբար մեզ բոլորիս։ Խառատյան Հրանուշը և իր ընտանիքի անդամները իրենց կարծքին են հայտնում ցանկացած իրադրության շուրջ՝ կարծես թե մեր ժամանակների դասականներ են իրեց համարում։ Մենք տեսանք Հրանուշ Խառատյանի խարդախ, թայֆաբազական գործելաոճը Ծիծեռնակաբերդում։ Կարծում եմ, այս առնչությամբ վերջին բացահայտումները դեռ կշարունակվեն, կոռուպցիա ասելն այստեղ ամենամեղմ, անվանաս բառն է։ Լուսինե Խառատյանը, ով այդ թեզի հեղինակն է 2018 թ-ին կա ձայնագրությունը, այն թեզն է առաջ քաշում, որ երկրի անվտանգությունն ապահովելու համար պարտադիր չէ ունենալ բանակ և փող ծախսել բանակի վրա։ Սա գրեթե բառացի մեջբերում է։ Նա սա ասել է պատերազմից 2 տարի առաջ»։ Դեմոյանն ընդգծեց, որ կարծում է, որ դա դիտավորյալ հրապարակ նետված միտք էր, որից հետո պետք է վախերի մասին խոսակցությունները հրապարակ նետվեին։ «Այս հայտարարությունները փոխկապակցված են։ Իսկ Արսեն Խառատյանի դեպքում՝ լավ գիտենք, որ նա վարչապետի նախկին խորհրդականն է, որը փաստ չունեմ, չեմ կարող պնդել, բայց լուրեր կան, որ նա այսօր զբաղվում է մութ գործարքներով։ Ամեն դեպքում՝ պատերազմի ժամանակ նա ամենավտանգավոր հայտարարությունն արեց. հիշում եք. «Путин капут в Карабахе»։ Այս հայտարարությունը պատճառ հանդիսացավ որ մենք 100-ավոր լրացուցիչ զոհեր ունենանք։ Սա մեղադրանք է, ծանրագույն մեղադրանք է։ Նա դա ասեց այն ժամանակ, երբ ադրբեջանական բանակը դեռ չէր ճեղքել հայկական բնագծերը։ Հենց այնպես չասեց, նա նկատի ուներ, որ խաղաղապահների առաքելությունը տապալվելու է, դա բերեց հայտնի զարգացումների։ Այդ հայտարարության տակ 100-ավոր մեր հայրենակիցների արյունն է և ես չգիտեմ, թե այդ արյան տակից, ոնց պետք է նա դուրս գա, որովհետև այդ արտահայտությունը ռուսական ամբողջ լրատվադաշտը մեջբերեց։ Ինչ վերաբերում է վախերին՝ թող իրենք ընտանիքով վախենան։ Իրենք պատահական հայտարարություններ չեն անում, դա մանրակրկից տարվող աշխատանք է, որ իրենք դեռ տանում են»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր