00:00:00

Հեռացեք, ի սեր Աստծո, մենք ոչ մի վրեժխնդրություն չենք իրականացնելու. Ս. Միքայելյան

22:23, 28 ապրիլ 2018

«Քաղաքացիական պայմանագիր» վարչության նախագահ Սասուն Միքյայելյանը Վանաձորում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այս ազգն իր միասնականությամբ դարձավ 88-ի շարժման նման, ազատագրեց ինքն իրեն իրեն մոռացության տված իշխանություններից: «Այս զագը նորից դարձել է բանակ իր ազատության, անկախության համար, ձեզ դրդել են այս իշխանությունները, որ համախմբվեք: Մարդիկ ինձ ասում են՝ գնացեք, ասեք՝ լավ կլինի, ես ասում եմ՝ այս ժողովուրդը մուրացկան ազգ չի, մենք աշխարհահռչակ ազգ ենք, մենք երբեք թույլ չենք տա, որ մեր պապերի գերեզմանները պղծվեն»,-նշեց նա:» Դիմելով գործող իշխանություններին՝ նա ընդգծեց. «Հեռացեք, ի սեր Աստծո, մենք ոչ մի վրեժխնդրություն չենք իրականացնելու: Եվ իրենց անարյուն հեռանալու գրավականը մեր այս համախմբվածությունն է»: Նա հորդորեց մարդկանց վաղը, մյուսը օր գնալ Երևան, միանալ պայքարին այնտեղ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր