00:00:00

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մեկնել են Կասպիյսկ` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

22:10, 28 ապրիլ 2018 Սպորտ

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները ապրիլի 28-ի վաղ առավոտյան մեկնել են Ռուսաստանի Կասպիյսկ քաղաք, որտեղ ապրիլի 30-ից մայիսի 6-ը ընթանալու է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մրցավայր են մեկնել հետևյալ ըմբիշները` 60 կգ` Արմեն Մելիքյան, 63 կգ` Սլավիկ Գալստյան, 67 կգ` Կարեն Ասլանյան, 77 կգ` Կարապետ Չալյան, 82 կգ` Մաքսիմ Մանուկյան, 87 կգ` Արթուր Շահինյան, 97 կգ` Արթուր Ալեքսանյան: Հիշեցնենք` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ավելի վաղ նշել էր, որ մյուս 3 քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: 55 կգ, 72 կգ և 130 կգ քաշային կարգերի մեր մարզիկները դեռ պետք է ձեռք բերեն համապատասխան մարզավիճակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր