-Նրանց նպատակն էր ոչնչացնել տեղական հատուկ ծառայությունները, ինչը և արվեց: Արդյունքում հիմա մեզ մոտ հատուկ ծառայությունները հիմնականում զբաղված են տնտեսական հանցագործություններ բացահայտելով և կատարում են պատվերներ, իսկ Ազգային անվտանգության ապահովումը բացակայում է: Հայաստանում կան շատ ամերիկյան գաղտնի ծառայությունների ներկայացուցիչներ, որոնք թաքնված կատարում են իրենց գործը: Նրանք հանգիստ անում են՝ ինչ ցանկանում են: Նրանց ազատ տեղաշարժը պետք է կանխել: Պետք է արմատախիլ անել նրանց մեր երկրից, քանի որ դրանք Հայաստանի գլխավոր թշնամիներն են: Այդպիսի փաստերը պետք է հետազոտի Հայաստանը՝ Ռուսաստանի հետ միասին: Սա պետք է միասին անել, և այն կլինի երաշխիքը հայ-ռուսական բարեկամության»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: