00:00:00

Թուրքիայի առողջապահության նախարարը կարծում է, որ պոեզիան կօգնի կորոնավիրուսի դեմ պայքարում

23:05, 22 մարտ 2021 Աշխարհ

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան երկրի բնակիչներին կոչ է արել բանաստեղծություններ կարդալ, ինչը կօգնի կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին նա հայտարարել է Պոեզիայի համաշխարհային օրվա կապակցությամբ: «Պոեզիան ամրացնում է օրգանիզմը բոլոր տեսակի վիրուսների դեմ, եկեք չմոռանանք այն մասին»,-գրել է Քոջան Twitter-ում: Թուրքիայում այս ամիս կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է մինչեւ օրական 20 000, ինչը ռեկորդային ցուցանիշ է դեկտեմբերից: Համաճարակի սկզբից ի վեր զոհվել է 30 000 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը հասնում է մինչեւ 3 միլիոնի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր