00:00:00

Բելառուսը եւ Ռուսաստանը կարող են մինչեւ ապրիլ չեղարկել ռոումինգը

20:10, 22 մարտ 2021 Աշխարհ

Բելառուսի եւ Ռուսաստանի Միության խորհրդարանական ժողովի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովը կարծում է, որ երկու երկրների միջեւ ռոումինգի չեղարկման հարցով բոլոր միջոցառումները կարող են ավարտվել մինչեւ ապրիլի 2-ը, հաղորդում է «Բելթա»-ն: Չեղարկման մասին հայտարարվել է հանձնաժողովի նիստում, որը կայացել է Մոսկվայում: 2019-ի դեկտեմբերին հաստատվել է ճանապարհային քարտեզ, որը նախատեսում է երեք փուլ: Առաջին փուլում պետք է նվազեցվեր Բելառուսում միջազգային ինտերքոննեքթի դրույքաչափը, այսինքն՝ գումարի, որը մեկ օպերատորը վճարում է մյուսին իր ցանցից դուրս բաժանորդի զրույցի յուրաքանչյուր րոպեի համար: Ապա կողմերը պետք է միջօպերատորական ռոումինգային սակագները հասցնեին մակարդակի, որը համեմատելի է ինտերքոննեքթի դրույքաչափին: Երրորդ փուլը բաժանորդային ռոումինգային սակագների ձեւավորումն է, հիշեցրել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր