00:00:00

Պուտինը ԵԽ ղեկավարի հետ զրույցում գնահատել է ԵՄ-ի հետ հարաբերությունները

19:26, 22 մարտ 2021 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը: «Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Հաշվի առնելով մարտի 25-26-ին Եվրախորհրդի նիստում կայանալիք քննարկումը Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների խնդիրների վերաբերյալ, Շառլ Միշելը անդրադարձել է ներկա իրավիճակին և՛ Մոսկվայի, և՛ Բրյուսելի երկխոսության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցերի»,-ասված է հաղորդագրության մեջ: Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելի հետ զրույցում գնահատել է Ռուսաստանի Դաշնության և ԵՄ հարաբերությունների անբավարար վիճակը, որը զարգացել է Եվրամիության առճակատման գծի պատճառով, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Վլադիմիր Պուտինը գնահատել է ռուս-եվրոպական կապերի անբավարար վիճակը, որը զարգացել է գործընկերների ոչ կառուցողական, երբեմն առճակատման գծի պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ, Վլադիմիր Պուտինն ընդգծել է Եվրամիության հետ փոխհարաբերությունների բնականոն ձևաչափը վերականգնելու պատրաստակամությունը՝ վերջինիս իրական շահագրգռվածության առկայության պայմաններում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Բացի այդ, Վլադիմիր Պուտինը և Շառլ Միշելը քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը և ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման հնարավորությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր