00:00:00

ԵՄ-ն կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կարիքը չունի

19:14, 22 մարտ 2021 Աշխարհ

ԵՄ-ն կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կարիքը չունի: Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում ասել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրեթոնը: «Մենք «Սպուտնիկ V»-ի կարիքն ընդհանրապես չունենք: Այսօր մենք, անշուշտ, հնարավորություն ունենք 300-350 միլիոն դեղաչափ մատակարարել մինչեւ հունիսի վերջ, ինչը նշանակում է, որ մինչեւ հուլիսի 14-ը մենք կկարողանանք հասնել Եվրոպայում կոլեկտիվ իմունիտետի»,-ասել է Բրեթոնը: Եվրահանձնակատարը համոզմունք է հայտնել, որ ԵՄ-ն պետք է օգնի Մոսկվային պատվաստանյութերի արտադրության հարցում, սակայն, ըստ նրա, առաջնահերթությունը տրվում է եվրոպական արտադրանքին: Նա հավելել է, որ պատվաստումների համար անհրաժեշտ դեղաչափերն արդեն առկա են: Twitter-ում արձագանքել են եվրահանձնակատարի մեկնաբանությանը. «Հանձնակատար Թիերի Բրեթոնը կողմնակալ է վերաբերվում ռուսական պատվաստանյութին այն պատճառով, որ այն ռուսական է: Նա անտեսում է, որ այդ պատվաստանյութն ավելի մեծ արդյունավետություն եւ անվտանգության լավ ցուցանիշներ ունի, որոնք հավանություն են ստացել ԵՄ-ում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր