00:00:00

Պենզայի մարզպետը ձերբակալվել է կոռուպցիայի գործով

17:15, 22 մարտ 2021 Աշխարհ

Մոսկվայի Բասմաննի դատարանը մինչ մայիսի 20-ը ձերբակալել է Պենզայի մարզպետ Իվան Բելոզերցևին: «Դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանքը: Ձերբակալության ժամկետը սահմանված է մինչև մայիսի 20-ը», - РИА Новости-ն հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Իրինա Սոֆինսկայան: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է Պենզայի մարզպետ Իվան Բելոզերցևի կալանքի հետ կապված իրավիճակին: Մարտի 22-ին հայտնի է դարձել, որ Բելոզերցևը և գործով անցնող մյուս անձիք պաշտոնապես մեղադրվում են կաշառք ստանալու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր