00:00:00

Լավրովը հորդորել է խուսափել դոլարի օգտագործումից

16:32, 22 մարտ 2021 Աշխարհ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել խուսափել դոլարի օգտագործումից: Այս մասին նա հայտարարել է չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որի տեքստը տեղադրված է ԱԳՆ կայքում: Ըստ նրա՝ դա պետք է արվի ազգային կամ այլընտրանքային արժույթներով հաշվարկներին անցնելու միջոցով: Բացի այդ, նա առաջարկել է հեռանալ արևմուտքի կողմից վերահսկվող վճարային համակարգերի օգտագործումից: Նախարարության ղեկավարը կոչ է արել ամրապնդել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի ներքին տեխնոլոգիական անկախությունը: «Կյանքը մեզ ստիպում է կառուցել մեր գիծը տնտեսական և սոցիալական զարգացման մեջ այնպես, որ կախված չլինենք «քմահաճույքներից», որոնք ցույց են տալիս մեր արևմտյան գործընկերները», - ընդգծել է Լավրովը: Միևնույն ժամանակ, նախարարը մատնանշել է, որ Արևմուտքը խթանում է իր գաղափարական օրակարգը, որն ուղղված է «այլ երկրների զարգացումը զսպելու միջոցով գերակայության պահպանմանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր