00:00:00

Լավրով. Ռուսաստանն ու Չինաստանը կաշխատեն սահմանների բացման ուղղությամբ

15:50, 22 մարտ 2021 Աշխարհ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կանեն հնարավոր ամեն ինչ սահմանները բացելու և հաղորդակցությունը վերսկսելու համար: «Համոզված եմ, որ համաճարակաբանական իրավիճակի նորմալացման արդյունքում, և այդ միտումն արդեն ակնհայտ է, մենք կկարողանանք համատեղ անել հնարավորը հնարավորինս շուտ սահմաններ բացելու և փոխադարձ ճանապարհորդությունները վերականգնելու համար», - ասել է նա չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում: Նախարարը նշել է, որ կարանտինի խիստ սահմանափակումները պետք է աստիճանաբար մեղմացվեն, իսկ հետո ամբողջությամբ չեղարկվեն: Լավրովը հիշեցրել է, որ երկու երկրներն ունեն մեծ զբոսաշրջային փոխանակումներ, և վերջին տարիներին դրանք զգալիորեն աճել են: Այսպիսով, 2019 թվականին, համավարակի սկսվելուց առաջ, Չինաստանի գրեթե 2 միլիոն քաղաքացի հանգստացել է Ռուսաստանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր