00:00:00

Զբոսանք ամենագնացով և քայլարշավ տայգայում. Կրեմլը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել Պուտինի ու Շոյգուի համատեղ հանգստից

18:42, 21 մարտ 2021 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանգստյան օրերն անցկացնում են Սիբիրի շրջաններից մեկում: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ քաղաքական գործիչների հանգստից լուսանկարներ և տեսանյութ է կրապարակել Կրեմլի կայքը: Նրանք զբոսանքի են դուրս եկել ամենագնացով, այնուհետև քայլաշրավ են կազմակերպել տայգայում: Պեսկովի խոսքով՝ նախարարը Պուտինին ցույց է տվել իր արհեստանոցը, որտեղ զբաղվում է փայտյա իրերի պատրաստմամբ:
«Վալդիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանգստայան օրերն անցկացնում է Սիբիրի դաշնային շրջանում»,- ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր