2021 թվականի մայիսի 1-ից Ռուսաստանում կփոխվեն օգտագործած ավտոմեքենաների առուվաճառքի կանոնները: Վեց շաբաթ անց ռուսաստանցիները կկարողանան գնել կամ վաճառել օգտագործած ավտոմեքենաները «Գոսուսլուգի»-ի միջոցով: Այդ մասին օրինագիծը նախապատրաստել է ՌԴ թվային զարգացման նախարարությունը. փաստաթուղթն արդեն հրապարակվել է, գրում է Մոտոր-ը:
«Գոսուսլուգի» հարթակի միջոցով ավտոմեքենայի առուվաճատքի գործարքը կկարողանան ձեւակերպել միայն ֆիզիկական անձինք: Դրա համար անհրաժեշտ է կայքում վերբեռնել փաստաթղթերի ամբողջ փաթեթը՝ տրանսպորտային միջոցի անձնագիր, գրանցման վկայականը, ապահովագրությունը (առկայության դեպքում) եւ համապատասխան դիմումը ներկայացնել:
Կողմերը կկարողանան ստորագրել փաստաթղթերը հեռավար՝ էլեկտրոնային թվային ստորագրության միջոցով: Նշվում է, որ վաճառողը կկարողանա առանձին նշել՝ պատրաստ է արդյոք վաճառել պետհամարանիշերն ավտոմեքենայի հետ, թե ոչ: Համարները պահպանելու համար սեփականատերը պետք է լրացնի առանձին ձեւաթուղթ: