00:00:00

«Հրապարակ». Արարատի մարզպետն ընտրություններ անցկացնելու որոշումից «հինգ րոպե անց» գործի է անցել

13:15, 20 մարտ 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «0Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման հրապարակումից «հինգ րոպե անց» Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը գործի է անցել՝ հավաքել է մարզի համայնքապետերին եւ նախընտրական ցուցումներ տվել։ Բնականաբար, ոչ բոլոր համայնքապետերն են շտապել մարզպետարան՝ լսելու եւ կատարելու նրա ցուցումները, բայց մեզ ասացին, որ մի քանի տասնյակ մարդ ներկա է եղել։ Թեւոնյանն առանձին-առանձին զրույցներ է ունեցել նրանց հետ, եւ առաջին հանձնարարությունը եղել է այն, որ հենց հիմիկվանից սկսեն աշխատել եւ առաջիկայում մոտավոր ցուցակներ ներկայացնեն, թե որտեղ ինչքան ձայն ունի իշխանությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր