00:00:00

«Հրապարակ». Կրթական համակարգում սարսափած են՝ ղեկավարի պաշտոնին հերթական անփորձ ՔՊ-ականի հայտնվելուց

13:00, 20 մարտ 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության երկու ամենաառանցքային՝ հանրակրթության եւ բուհերի վարչությունները տեւական ժամանակ է՝ ղեկավար չունեն։ Հանրակրթության վարչությունը պետ չունի 2020-ի հուլիսից սկսած։ Մի անգամ անցած տարվա օգոստոսին մրցույթ են անցկացրել, որն անարդյունք է ավարտվել՝ ցանկալի թեկնածուն չի կարողացել գրավոր քննությունը հանձնել։ 2021թ․ մարտի 1-ին նորից են մրցույթ հայտարարել, որին, մեր տեղեկություններով, 21 թեկնածու է դիմել։ Բայց նախարարության աշխատողները չգիտեն, թե ովքեր են թեկնածուները։ Նրանք սարսափած են այն մտքից, որ այդ առանցքային վարչությունների ղեկավարի պաշտոնին կարող են հայտնվել հերթական անփորձ ՔՊ-ականները։ Մրցույթ է հայտարարվել նաեւ բուհերի վարչության պետի տեղի համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր