00:00:00

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 22 ավտոմեքենա

23:30, 19 մարտ 2021

Մարտի 19-ին, ժամը 18:50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան - «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ-ը նշու է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան - «Զանգեր» կոչվող հատվածում կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով սահել է և երկկողմանի փակել ճանապարհահատվածը, մոտ 60 ավտոմեքենա է կուտակվել: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 22 ավտոմեքենա: Ժամը 21:02-ի դրությամբ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է, ճանապարհահատվածին առկա է մերկասառույց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր