00:00:00

Սպիտակ տան տասնյակ երիտասարդ աշխատակիցներ պաշտոնանկ են արվել մարիխուանա օգտագործելու պատճառով

22:10, 19 մարտ 2021 Աշխարհ

Սպիտակ տան տասնյակ երիտասարդ աշխատակիցներ մարիխուանա օգտագործելու պատճառով պաշտոնանկ են արվել, հեռացվել կամ հեռավար աշխատանքի ծրագիր փոխանցվել: Daily Beast-ը հայտնում է, որ սա վշտացրել է աշխատակիցներին, որոնք Բայդենի վարչակազմի նախնական ցուցումների հույս ունեին, որ ռեկրեացիոն նպատակներով կանեփի օգտագործումը չի հանգեցի որակազրկման: NBC News-ը փետրվարին հայտնել էր, որ Սպիտակ տունը մտադրվել էր հրաժարվել այն պահանջից, որ նախագահի աշխատակազմում պոտենցիալ նշանակվողները հնարավորություն ունենան ստանալու մարիխուանայի գործածման «բացարձակապես գաղտնի» թույլտվություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր