00:00:00

Իրանի արտգործնախարարը մեկնել է Թուրքիա բանակցություններ վարելու համար

20:24, 19 մարտ 2021 Աշխարհ

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկնել է Թուրքիա մի շարք քաղաքական բանակցություններ վարելու համար, հաղորդում է Tasnim-ը: Զարիֆը հանդիպում է անցկացրել իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ Ստամբուլ ժամանելուց հետո: Քննարկել են Թուրքիայի եւ Իրանի միջեւ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր: Կան ենթադրություններ, որ Զարիֆը կփորձի վերսկսել Սիրիայի հարցով Աստանայի ձեւաչափով բանակցությունները, որոնք փակուղի են մտել կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր