00:00:00

Վրաստանի և ՆԱՏՕ-ի նավերը համատեղ վարժանքներ են անցկացրել Սև ծովում

14:25, 19 մարտ 2021 Աշխարհ

ՆԱՏՕ-ի երկրորդ ծովային մշտական ստորաբաժանման (SNMG2) նավերը վարժանքներ են անցկացրել Սև ծովում Վրաստանի առափնյա պահպանության նավերի հետ: Այս մասին ուրբաթ հայտնել են հանրապետութան ՆԳՆ մամուլի ծառայությունում: «Համատեղ ծովային զորավարժություններին մասնակցել են ՆԳՆ-ի սահմանապահ ոստիկանության առափնյա պահապնության «Այլենդ»- «Դիոսկուրիա» և «Օչամչիրա» դասի նավերը, նաև ՆԱՏՕ-ի երկրորդ ծովային մշտական ստորաբաժանման Regina Maria (Ռումինիա), Kemalreis (Թուրքիա) և Smeli (Բուլղարիա) նավարը: Վարժանքների նպատակն է Վրաստանի և դաշինքի անդամների ծովային ստորաբաժանումների միասնության մակարդակի բարձրացումը», - ասված է հաղորդագրության մեջ:
Համատեղ վարժությունները տեղի են ունեցել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջադրված բոլոր առաջարկություններն ու նախազգուշական միջոցառումները: ՆԳՆ-ն նշում է նաև, որ համաճարակի ֆոնին ՆԱՏՕ-ի նավերի այցը խոսում է դաշինքից ուժեղ աջակցության մասին: ՆԱՏՕ-ի նավերը Վրաստանի տարածքային ջրեր էին մտել մարտի 15-ին: Դրանք արդեն հեռացել են երկրից: Մինչ այդ ՆԱՏՕ-ի նավերը Վրաստանի ջրեր էին մտել փետրվարին. վարժանքներ անցկացնելու համար Բաթումում էր գտնվում ԱՄՆ-ի Donald Cook էսկադրային ականակիրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր