00:00:00

Չունեմ որևէ մեկնաբանություն Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման քաղաքական որոշման մասին. ՄԱԿ-ի խոսնակ

11:51, 19 մարտ 2021 Աշխարհ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման մասին տեղեկությանը, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Պատասխանելով հարցին, թե արդյոք հունիսի 20-ին նախատեսվող արտահերթընտրությունները կօգնեն լիցքաթափել իրավիճակը երկրում և արդյոք ՄԱԿ-ը պատրաստվում է դիտորդական առաքելություն ուղարկել ընտրությունների ժամանակ՝ Դյուջարիկն ասել է. «Ես տեղյակ չեմ՝ արդյոք մենք ստացել ենք նման խնդրանք, թե ոչ: Մենք դիտորդներ չենք ուղարկում, սակայն իհարկե, աջակցում ենք անդամ պետություններին, եթե նման խնդրանքով մեզ դիմեն իշխանությունները: Ես չունեմ որևէ մեկնաբանություն ընտրությունների անցկացման քաղաքական որոշման վերաբերյալ: Մենք միշտ կողմնակից ենք ընտրություններին, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել իրենց ապագայի մասին»,-ասաց ՄԱԿ-ի խոսնակը: Նա նաև հավելեց, որ եթե նման խնդրանք ստացվի ՄԱԿ-ի անդամ որևէ երկրից, ապա այն անպայման կդիտարկվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր