00:00:00

ԱՄՆ Սենատը Մոսկվայում նախկին դեսպան Ուիլյամ Բըրնսին հաստատել Է ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնում

10:14, 19 մարտ 2021 Աշխարհ

ԱՄՆ Սենատը Մոսկվայում նախկին դեսպան Ուիլյամ Բըրնսին հաստատել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնում, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Բըրնսի թեկնածությունը միաձայն հավանության է արժանացել։ Փետրվարի 24-ին ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ Բըրնսը հայտարարել էր, որ Ռուսաստանը թուլացող տերություն է։ Ընդ որում, նրա խոսքով, ԱՄՆ-ն պետք է վերլուծի ՌԴ-ի կողմից հնարավոր «սպառնալիքները» և չթերագնահատի Մոսկվային: Նա նշել էր, որ այս հարցում կարևոր են հաստատակամությունն ու հետևողականությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի՝ երկրի դաշնակիցների և գործընկերների վրա ազդեցության ընդլայնումը։ Բըրնսը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանն է եղել 2005-2008 թվականներին։ Դրանից հետո մինչև 2011 թվականը զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնը։ 2015-ի փետրվարից նա գլխավորում է Քարնեգի հիմնադրամը։ ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում Բըրնսի առաջադրման մասին Բայդենը հայտարարել էր հունվարի 11-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր