00:00:00

Քադիրովը Բայդենին հրավիրել է Գրոզնի՝ բուժվելու

22:04, 18 մարտ 2021 Աշխարհ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին վտանգավոր է համարում ողջ մարդկության համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Անկեղծ ասած, ես պատկերացնում էի, որ Բայդենն ավելի գրագետ քաղաքական գործիչ է: Կարծում էի, որ ինքն իր սթափ հայացքներն ունի մնացյալ աշխարհի հետ հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ: Ես սխալվեցի»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Կադիրովը: Չեչնիայի ղեկավարը դիմել է Սպիտակ տան վարչակազմին՝ կոչ անելով  «ուշադիր հետևել Բայդենին»: «Այլապես նա կարող է ոչ միայն ստորագրել ինչ-որ հերետիկոսության տակ, այլև, Աստված չանի, սեղմել կարմիր կոճակը, և ցտեսություն, ամերիկյան երազանք…»: «Միանշանակ Բայդենին բուժվել է պետք և ոչ թե երկիր կառավարել: Մարդ, որը չգիտի ԱՄՆ պաշտպանության նախարարի անունը, ուժային կառույցների անվանումները, իսկապես վտանգավոր է հասարակության համար: Ես կարծում էի՝ նա միայն պատժամիջոցներով է վտանգավոր մեզ համար, սակայն  ինչպես տեսնում ենք, Բայդենը վտանգավոր է ողջ մարդկության համար»,- նշել է Չեչնիայի ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր