00:00:00

Կոնգրեսական Շերմանը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցը

14:26, 18 մարտ 2021 Աշխարհ

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիքերի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: «Ադրբեջանը խախտում է հրադադարի մասին համաձայնագիրը՝ ազատ չարձակելով բոլոր ռազմագերիներին»,-նշել է Շերմանը Twitter-ի իր էջում: «Ուրախ եմ լսել, որ Պետդեպարտամենտը մի քանի առարկայական բանակցություններ է անցկացրել Բաքվի հետ՝ կոչ անելով ազատ արձակել բոլոր ռազմագերիներին: Բաքուն ռազմագերիներին հասանելիություն է տրամադրել ԿԽՄԿ-ի նկատմամբ՝ ի պատասխան ԱՄՆ-ի ջանքերի: Ես կշարունակեմ աշխատել Պետդեպարտամենտի հետ բոլոր ռազմագերիների ազատ արձակման հարցը լուծելու համար»,-հավելել է կոնգրեսականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր