00:00:00

Ֆրանսիայում ավտոմեքենան 18 հեծանվորդի է վթարի ենթարկել

13:53, 18 մարտ 2021 Աշխարհ

Ֆրանսիայի կենտրոնական Լուար դեպարտամենտի արվարձանային մայրուղու վրա ավտոմեքենայի հետ բախման արդյունքում առնվազն 18 հեծանվորդ է տուժել: Ինչպես չորեքշաբթի հայտնել է France Bleu ռադիոկայանը, վիրավորներից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 16:00-ին D108 մայրուղու վրա: Հեծանվորդների խումբը հատում էր Սենտ-Ժյուստ-Սեն-Ռամբեր կոմունայի մերձակայքում գտնվող D498 մայրուղու կամուրջը, երբ ավտոմեքենան սկսել էր առաջ անցնել հանդիպակաց գծով: Այդ պահին վ ավտոմեքենայի վարորդը, վախենալով բախումից, ձախ էր թեքել ղեկը եւ վրաերթի ենթարկել հեծանվորդներին: Տեղական մարզական ակումբին պատկանող խումբը բաղկացած էր 14 անչափահասից եւ չորս մեծահասակ ուղեկցողից: Ամենալուրջ վնասվածքները ստացել է 14-ամյա դեռահասը, նա տեղափոխվել է Սեն-Էթյենի հիվանդանոց: Մնացածը պակաս լուրջ վնասվածքներ են ստացել: Բժշկական օգնություն է պահանջվել նաեւ հեծանվորդներին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր