00:00:00

Ուկրաինական կողմն առաջարկել է ականազերծել Դոնեցկի և Լուգանսկի տարածքները

11:37, 18 մարտ 2021 Աշխարհ

Դոնբասի հարցի շուրջ Եռակողմ շփման խմբի հանդիպման ժամանակ, պատվիրակության ղեկավարի տեղակալ, փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովի նախաձեռնությամբ, Ուկրաինան առաջարկել է մինչև Սուրբ Զատիկ (մայիսի 2) «մարդասիրական ականազերծում» իրականացնել Դոնեցկի և Լուգանսկի տարածքներում։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով ուկրաինական պատվիրակության տելեգրամյան ալիքին: Խոսքն այն տարածքների մասին է, որտեղ կան գերեզմանոցներ, ենթակառուցվածքային հաստատություններ (ջուր, գազ, էլեկտրականություն և այլն): Բացի այդ, ուկրաինական կողմն առաջարկել է արգելափակել «Սչասծյե» եւ «Զոլոտոյե» անցակետերի աշխատանքը: «Մենք սպասում ենք Ռուսաստանի պատվիրակության համապատասխան որոշումներին», - ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնբասում բախումների թիվը կտրուկ աճել էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր