00:00:00

Լատվիացի մտավորականներն Ադրբեջանին կոչ են արել արագացնել հայ գերիների և զոհերի մարմինների վերադարձը

10:46, 18 մարտ 2021 Աշխարհ

Լատվիայի հայտնի արվեստագետները, մտավորականներն ու մշակութային գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ է արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մենք, Լատվիայի Հանրապետության արվեստագետներս, մտավորականներս ու մշակութային գործիչներս, հավատալով մարդկային արժեքների կարևորությանը և միանալով մեր լիտվացի գործընկերներին, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չխոչընդոտել ռազմագերիների և գերու կարգավիճակում պահվող այլ անձանց, ինչպես նաև վերջին Ղարաբաղյան պատերազմին ռազմական գործողությունների ժամանակ սպանված և զոհված զինվորների մարմինների անհապաղ վերադարձին Հայաստանի Հանրապետություն: Մեր տեղեկություններով՝ Հայաստանն արդեն վերադարձրել է Ադրբեջանի բոլոր ռազմագերիներին: Համոզված ենք, որ բոլոր ռազմագերիների առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև փոխվստահության վերականգնման համար անհրաժեշտ առաջնային քայլերից մեկն է: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը միանալու այս մարդասիրական նախաձեռնությանը՝ դրանով իսկ օգնելով վերջին պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հումանիտար աղետի հաղթահարմանը: • Վիկտորս Ավոտինչ – բանաստեղծ, հրապարակախոս • Ինարա Բելինկայա – գրավաճառների ասոցիացիայի նախագահ, “Jānis Roze” ընկերության տնօրեն, «Ճանաչման խաչի» շքանշանակիր • Դանա Բիորկա – դերասանուհի, թատրոնի ռեժիսոր, Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոնի տնօրեն • Ինգունա Ցեպիտե – գրող, հրատարակիչ • Դիանա Դիմզա Դիմմե – նկարիչ, Լատվիայի արվեստի ազգային թանգարանի ղեկավար • Ինա Դրուվիետե – Լատվիայի համալսարանի մանկավարժ • Անդրիս Ֆրեյբերգս – բեմադրող, մանկավարժ • Լաորիս Գունդարս – սցենարիստ, դրամատուրգ, թատրոնի ռեժիսոր, մանկավարժ • Րաֆի Խարաջանյան – արվեստագիտության դոկտոր, «Երեք աստղի» շքանշանակիր • Ալվիս Հերմանիս – օպերայի և թատրոնի ռեժիսոր, «Նոր Ռիգա» թատրոնի տնօրեն • Նորա Իկստենա – գրող, «Երեք աստղի» շքանշանակիր • Իլզե Յաունալկսնե-Ռեդերե – լրագրող • Վիեստուրս Կայրիշ – ֆիլմի, օպերայի, թատրոնի ռեժիսոր • Ռեզիյա Կալնինյա – դերասանուհի, թատրոնի ռեժիսոր • Անդրիս Կալնոզոլս – գրող, թատրոնի ռեժիսոր, դերասան • Հայկ Կարապետյան – ֆիլմի և թատրոնի ռեսժիսոր • Ագրիտա Կիոպա – Ռիգայի Ստրադինա համալսարանի գիտության գծով պրոռեկտոր • Մարինա Կոստենեցկայա – գրող, «Երեք աստղի» շքանշանակիր • Պետերիս Կռիլովս – կինոյի և թատրոնի ռեժիսոր, մանկավարժ • Ռոլանդս Կրոնլակս – Լատվիայի կոմպոզիտորների միության խորհրդի նախագահ • Մայա Կուլե – բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, Լատվիայի գիտությունների ակադեմիայի անդամ, «Երեք աստղերի» շքանշանակիր • Զիգմարս Լիեպինշ – կոմպոզիտոր, Լատվիայի ազգային օպերայի խորհրդի նախագահ (2013-2019) • Անդրա Մանֆելդե – գրող • Էվիյա Մարտինսոնե – օերային երգիչ • Արթուրս Մասկատս – երգահան • Ագնեսե Մեյերե – լրագրող • Յուրիս Միլլերս – պրոդյուսեր • Յանիս Նորդս – ֆիլմի ռեժիսոր • Կարինե Պարոնյանց – նկարիչ • Կրիստինե Պաստերնակա – հագուստի դիզայներ • Գեորգս Պելեցիս – երգահան, Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիայի պոֆեսոր • Յուրիս Պոշկուս – ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ, • Ելենա Պրիվալովա – երգեհոնահար, երաժշտագետ • Այնարս Ռոզե – տնտեսագիտության դոկոտր, Jānis Roze և Jāņa Rozes apgāds ընկերությունների նախագահ • Կրիստիանս Ռոզենվալդս – հասարակայնության հետ կապերի մասնագետ • Այնարս Ռուբիկիս – դիրիժոր, «Կոմիշե օպեր» օերային թատրոնի երաժշտական ղեկավար • Դավիս Սիմանիս – ֆիլմի ռեժիսոր, մանկավարժ • Օյարս Սպարիտիս – ակադեմիկոս, Լատվիայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ • Ինգա Սպրինգե – լրագրող • Անդրիս Սպրուդս – Լատվիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն • Բաբկեն Ստեփանյան – նկարիչ • Բայբա Ստրաուտմանե – լրագրող • Ռեյնիս Սուհանովս – բեմադրող, թատրոնի ռեսժիսոր • Օլեգս Շապոշնիկովս – թատրոնի ռեսժիսոր, Դաուգավպիլսի թատրոնի տնօրեն • Անդրեյս Շավրեյս – լրագրող • Գատիս Շմիտս – կինոյի և թատրոնի ռեժիսոր • Խորեն Ստալբե – երգիչ • Լեոնս Տայվանս – Լատվիայի համալսարանի պրոֆեսոր • Սոնորա Վայցե- օպերային երգչուհի • Պետերիս Վասկս – երգահան • Անդրիս Վեյսմանիս- դիրիժոր • Դացե Վիգանտե – գրող • Մառա Զալիտե – գրող, Լատվիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր