00:00:00

Թուրքական նոր TF-X կործանիչը մոտ 100 միլիոն դոլար կարժենա

19:37, 17 մարտ 2021 Աշխարհ

Թուրքական նոր TF-X կործանիչը մոտ 100 միլիոն դոլար կարժենա մեկ միավորի համար, գրում է Defense News-ում հետազոտող եւ լրագրող Բուրաք Բեքդիլը՝ վկայակոչելով Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության (TAI) ղեկավարին: Թուրքիան այլընտրանքներ է փնտրում իր օդային կրակային հզորության արդիականացման համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հեռացրեց երկիրը F-35 կործանիչների ծրագրից՝ ի պատասխան 2019 թվականին ռուսական «Ս-400» ՀՕՊ հրթիռների ձեռքբերմանը: TF-X շարժիչը ներկայումս գտնվում է հայեցակարգային նախագծման փուլում: TRMotor-ը՝ կառավարության կողմից վերահսկվող շարժիչների թուրքական արտադրողը համաձայնագիր է ստորագրել TF-X ծրագրի գլխավոր կապալառու TAI- ի հետ շարժիչների արտադրության մասին: TAI-ի ղեկավար Թեմել Կոտիլը հայտարարել է, որ TF-X կործանիչն իր առաջին թռիչքը կկատարի 2025 թվականին, իսկ շահագործման կհանձնվի 2029 թվականին: «TAI-ն ամսական երկու TF-X կարտադրի՝ հուսալով, որ դա տարեկան 2.4 միլիարդ դոլար եկամուտ կբերի»,- ասել է նա: Թուրքական Atak II-class T929 ռազմական ուղղաթիռը կհամալրվի ուկրաինական շարժիչով: Ըստ Բեքդիլի՝ T929-ը թուրքական արտադրության երկրորդ մարտական ուղղաթիռն է T129-ից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր