00:00:00

Թբիլիսին ԵՄ-ին անդամակցելու հայտ կներկայացնի 2024-ին. Վրաստանի վարչապետ

19:15, 17 մարտ 2021 Աշխարհ

Վրաստանը մտադիր է 2024 թվականին հայտ ներկայացնել ԵՄ-ին լիիրավ անդամակցության համար: Այս մասին մարտի 17-ին Բրյուսելում ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի վեցերորդ նիստից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է EADaily լրատվականը: «Վրաստանը շատ կարևոր գործընկեր է այս աշխարհաքաղաքական լարված տարածաշրջանում: Ես իսկապես գնահատում եմ ԵՄ ներգրավվածությունը մեր ձգտումները զարգացնելու և առաջ տանելու գործում: Նախագահ Շառլ Միշելի Թբիլիսի կատարած այցը շատ հստակ հաստատում էր, որ ԵՄ-ն Վրաստանին համարում է իր գործընկերը: Մեր հավակնությունն է մինչև 2024 թվականը դիմել Եվրամիությանը լիարժեք անդամակցության համար»,- հայտարարել է վարչապետ Ղարիբաշվիլին: Նրա խոսքերով՝ Վրաստանը ապագան տեսնում է ԵՄ-ի հետ, իսկ նրա ղեկավարությունը «պարտավորություն ունի անցնել այս դժվարին ու կարևոր ճանապարհը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր