00:00:00

Հունաստանի եւ Սաուդյան Արաբիայի ՌՕՈւ-երը համատեղ զորավարժություններ են անցկացնում

18:43, 17 մարտ 2021 Աշխարհ

Հունաստանի եւ Սաուդյան Արաբիայի ՌՕՈւ-երը համատեղ զորավարժություններ են անցկացնում, հաղորդում է Arab News-ը: «Բազեի աչք 1» (“Eye of the Falcon 1”) զորավարժություններն անցկացվում են Միջերկրական ծովում սաուդական F-15C եւ F-16 կործանիչների եւ հունական Dassault Mirage 2000 եւ F-4 Phantom կործանիչների մասնակցությամբ: Զորավարժությունների նպատակն է կատարել մի քանի մարտական թռիչք, որոնք ներառում են հարձակողական եւ պաշտպանական կոնտրօպերացիաներ եւ օդից աջակցության օպերացիաներ: Գնդապետ Աբդուլրահման ալ-Շեհրին նշել է, որ զորավարժություններն «իրենց տեսակով բացառիկ եւ առաջինն են Հունաստանի ՌՕՈւ-ի մասնակցությամբ, դրանք ուղղված են անձնակազմի տեխնիկական ունակությունների զարգացմանն ու կատարելագործամն ու նրանց պատրաստվածության աջակցությանը բոլոր հասանելի ոլորտներում փորձի փոխանակման նկատմամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր