00:00:00

«Այն անվտանգ է և արդյունավետ»․ Թրամփն իր աջակիցներին կոչ է արել պատվաստվել կորոնավիրուսի դեմ

18:10, 17 մարտ 2021 Աշխարհ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացիներին, մասնավորապես՝ իր աջակիցներին, կոչ է արել պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ ընդգծելով, որ այն «անվտանգ է» և կօգնի կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը, հաղորդում է CNN-ը։ Ինչպես վկայում են ԱՄՆ-ում անցկացված վերջին հարցման արդյունքները՝ հանրապետականների մեկ երրորդը չի ցանկանում պատվաստվել, մինչդեռ դեմոկրատների շրջանում պատվաստվել չցանկացողների թիվն ավելի քիչ է։ Հարցին, թե արդյոք նա հեռուստադիտողներին խորհուրդ կտա պատվաստվել, Թրամփը պատասխանել է.«Իհարկե, այն մարդկանց, որոնք չեն ցանկանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ և քվեարկել են իմ օգտին, խորհուրդ եմ տալիս պատվաստվել։ Յուրաքաչյուրն ունի որոշում կայացնելու ազատություն, սակայն պետք է ասեմ, որ այն իսկապես անվտանգ է և արդյունավետ»։ Նախկին նախագահը նաև հավելել է, որ «այն 95% դեպքերում օգնում է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր