00:00:00

Սիրիական բանակը գրոհայինների հարձակման հետևանքով կորցրել է ավելի քան 20 զինվոր

17:50, 17 մարտ 2021 Աշխարհ

Բաշար ալ-Ասադի առնվազն 21 զինծառայող զոհվել է Սիրիայի հարավ-արևմուտքում՝ Դերաա նահանգում զինված հարձակման հետևանքով: Այս մասին այսօր հայտարարել է թուրքական «Yeni Şafak» թերթը՝ հղում անելով տեղական աղբյուրին: Գրոհայինները գնդակոծել են Սիրիայի զինված ուժերի 4-րդ մեքենայացված դիվիզիայի զինվորների շարասյունը Մուզաարիբ քաղաքի մոտակայքում: Սիրիացի զինվորականներն անցնում էին Մուզաիրիբ-Յադուդա ճանապարհով: Տասնյակ վիրավորներ տեղափոխվել են Դերաայի պետական հիվանդանոց: Նշված չէ, թե իսլամիստ գրոհայինների որ խմբավորումն է հարձակվել Արաբական Հանրապետության զինվորականների վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր