00:00:00

«Ինձ մոտ առկա են Covid-19-ի դեմ առավելագույն քանակությամբ հակամարմիններ». Լավրով

15:52, 17 մարտ 2021 Աշխարհ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող իր իսրայելցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր մոտ առկա են կորոնովիրուսի՝ առավելագույն քանակությամբ հակամարմիններ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես արդեն հիվանդացել եմ կորոնավիրուսով: Ինձ մոտ առկա են առավելագույն քանակությամբ հակամարմիններ», - ասել է նա: Այս առնչությամբ Իսրայելի ԱԳ նախարար Գաբի Աշքենազին էլ մնարամասնել է, որ հրեական երկրի պատվիրակության բոլոր անդամները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Հիշեցնենք՝ հունվարին Լավրովը հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով, և իր մոտ հայտնաբերվել են հակամարմիններ: Նախարարը նաև նշել էր, որ որոշում կկայացնի COVID-19-ի դեմ պատվաստվելու անհրաժեշտության մասին՝ բժիշկների հետ խորհրդակցելուց հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր