00:00:00

Պետդուման նոր լիազորություններ է տալիս Պուտինին. Regnum

15:21, 17 մարտ 2021 Աշխարհ

ՌԴ Պետդուման երկրորդ ընթերցմամբ օրինագիծ է ընդունել ՌԴ նախագահի կողմից զինվորական պաշտոններում ոչ զինվորականների նշանակման մասին: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, օրինագիծը ենթադրում է, որ ՌԴ նախագահը կարող է զինծառայող չհանդիսացող ՌԴ քաղաքացիներին նշանակել և ազատել զինվորական պաշտոններից, որոնց համար պետական կարգով նախատեսվում են ՌԴ Զինված ուժերի, այլ զորամիավորումների և մարմինների ավագ սպայական կոչումներ: ՌԴ Պետդուման՝ Դաշնային ժողովի ստորին պալատը, ՌԴ Դաշնության խորհրդի հետ միասին իշխանության գերագույն ներկայացուցիչն ու օրենսդիր մարմինն է: Պետդումայի յոթերորդ գումարման կազմն ընտրվել է 2016 թվականի սեպտեմբերի 18-ին՝ 5 տարի ժամկետով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր