00:00:00

Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է օդային տարածքը խախտելու համար

21:55, 16 մարտ 2021 Աշխարհ

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը Ռուսաստանի Դաշնությունից բացատրություն է պահանջում Սումիի շրջանի երկնքում օդային տարածքը խախտելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով սահմանապահ ծառայության մամուլի ծառայությանը: «Այսօր Սումիի շրջանում Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ջոկատը ՌԴ-ից ուղղաթիռի թռիչք է գրանցել մոտ 50 մետր հեռավորության վրա Ուկրաինայի տարածքում: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունն անմիջապես նամակ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանային վարչություն՝ ռուսական ուղղաթիռի կողմից Ուկրաինայի պետական սահմանի ռեժիմի խախտման մասին, օդանավի պատկանելիության մասին տեղեկություն պահանջելով, ինչպես նաև պահանջելով նշել այն հանգամանքները, որոնք հանգեցրել են խախտմանը», - ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ուղղաթիռը կարճ ժամանակով գտնվել է Ուկրաինայի օդային տարածքում, որից հետո շրջվել է ու թռչել հակառակ ուղղությամբ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր