00:00:00

ԱՄՆ-ն եւ Ճապոնիան Չինաստանին զգուշացրել են նրա «ապակայունացնող պահվածքի» մասին

21:45, 16 մարտ 2021 Աշխարհ

ԱՄՆ-ն եւ Ճապոնիան Չինաստանին զգուշացրել են նրա «ապակայունացնող պահվածքի» մասին: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այցելել են Ճապոնիա՝ տարածաշրջանային դաշինքները ամրապնդելու եւ Պեկինին ուղերձ հղելու նպատակով: Տոկիոյում քննարկումները կենտրոնացել են տարածաշրջանում Չինաստանի մանեւրների վրա: «Չինաստանն օգտագործում է հարկադրանք եւ ագրեսիա՝ Հոնկոնգում ինքնավարությունը սիստեմատիկորեն խաթարելու համար, Թայվանում ժողովրդավարությունը, Սինցզյանում եւ Տիբեթում մարդու իրավունքները ոտնահարելու եւ Հարավային Չինաստանի ծովում ծովային պահանջները պաշտպանելու համար, որոնք խախտում են միջազգային իրավունքը»,-ասել է Բլինքենը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Համատեղ հայտարարության մեջ ԱՄՆ պաշտոնյաները եւ նրանց ճապոնացի գործընկերները նախազգուշացրել են նաեւ, որ «Չինաստանի վարքը, որը չի համապատասխանում գործող միջազգային կարգին, ստեղծում է քաղաքական, տնտեսական, ռազմական եւ տեխնոլոգիական խնդիրներ»: Քննարկվել են նաեւ այլ հարցեր՝ սկսած Մյանմայում հեղաշրջումից եւ վերջացրած Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների հետագա զարգացումից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր