00:00:00

Իսրայելն ավարտել է «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգի արդիականացումը

21:23, 16 մարտ 2021 Աշխարհ

Իսրայելն ավարտել է «Երկաթե գմբեթ» (Iron Dome) հակահրթիռային պաշտպանության համակարգի արդիականացումը: Այս մասին հայտարարել է Իսրայելի ՊՆ-ն: Համակարգը նախատեսված է կարճ հեռավորության վրա չկառավարվող հրթիռների որսման համար: Այն Գազայի հատվածից բաց թողնված մոտ 2500 արկ է ոչնչացրել 10 տարի առաջ տեղակայվելուց ի վեր: Հակահրթիռային պաշտպանության նախարար Մոշե Պատելի հայտարարության մեջ ասվում է, որ Iron Dօme-ն ավարտել է փորձարկումների շարքը: Iron Dօme-ն Իսրայելի հակաօդային պաշտպանության բազմամակարդակ համակարգերի մի մասն է՝ սկսած համակարգերից, որոնք ունակ են որսալ հրթիռները մոտ տարածությունից, մինչեւ մթնոլորտից դուրս հեռահար գործողության հրթիռներ: Պատելը նշել է, որ նոր համակարգը կտեղակայվի Իսրայելի ռազմաօդային ուժերի եւ ռազմածովային ուժերի կողմից մոտ ապագայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր