00:00:00

ԱԷՄԳ գլխավոր տնօրեն. ԱՄՆ-ի վերադարձը Իրանի միջուկային գործարքին հնարավոր է

20:45, 16 մարտ 2021 Աշխարհ

ԱՄՆ-ի վերադարձը Իրանի միջուկային գործարքին հնարավոր է, բայց երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն բանակցությունների: Այդ մասին եվրոպացի օրենսդիրներին ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին: Այն հարցին, թե արդյո՞ք Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ը կատարի առաջին քայլը, Գրոսին ասել է, որ «տանգոյի համար երկուսն են պետք»: Նա նշել է, որ վերջին երկու տարիների ընթացքում Իրանը կուտակել է բազմաթիվ միջուկային նյութեր եւ նոր կարողություններ, ու այս ժամանակն օգտագործել է «այդ տարածքներում հմտությունները սրելու» համար: «Նույնիսկ եթե դուք կախարդական փայտիկ ունենաք, տնային շատ գործեր կան անելու»,- ասել է նա: Նրա խոսքով՝ ինքը բանակցություններ է վարել երկու կողմերի հետ եւ կարծում է, որ հնարավոր է Միացյալ Նահանգների վերադարձը գործարքին, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր կամ ԳՀՀԾ: «Նրանք ուզում են վերադառնալ»,- ասել է նա: «Բայց իհարկե... կան մի շարք հարցեր, որոնք դեռ պետք է հստակեցվեն: Այնպես որ, դա անհնար չէ: Դժվար է, բայց ոչ անհնար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր