00:00:00

«Բելառուսում իր աշխատանքն է սկսել սահմանադրական փոփոխությունների հարցով հանձնաժողովը». Լուկաշենկո

14:31, 15 մարտ 2021 Աշխարհ

Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարման առնչությամբ նախապատրաստման աշխատանքներով զբաղվող հանձնաժողովն իր աշխատանքներն է սկսել Բելառուսում: Այս մասին այսօր հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն  սահմանադրական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նախագահը հիշեցրել է, որ սահմանադրական հանձնաժողովի ձևավորման մասին որոշումն ընդունվել է 6-րդ բելառուսական ժողովում: Նրա խոսքով, կարևոր է, որ այն իր աշխատանքը սկսի հենց այսօր՝ Սահմանադրության օրը: Այս կապակցությամբ նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է բելառուսներին և տոնական միջոցառման մասնակիցներին»,- հանդիպումից մանրամասներ է ներկայացրել է Sputnik-ի բելառուսական ծառայությունը: Լուկաշենկոն ավելի վաղ հայտնել էր, որ երկրի նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի կդրվի 2022-ի սկզբին, իսկ հիմնական օրենքի նախագիծը պատրաստ կլինի 2021-ի վերջին: Նրա կարծիքով, Բելառուսի արդիականացված սահմանադրության նախագծի հանրաքվեն կարելի է համատեղել 2022-ի հունվարին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ: Հիշեցնենք՝ մարտի 11-ին երկրի սահմանադրական դատարանի նախագահ Պետր Միկլաշևիչը հայտարարել էր, որ մոտ ապագայում Բելառուսում կստեղծվի հանձնաժողով, որը կզբաղվի սահմանադրության փոփոխությունների պատրաստմամբ: ՍԴ նախագահի խոսքով՝ հանձնաժողովն իր գործունեությունը կծավալի հասարակության առաջ, և քաղաքացիները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց առաջարկները: Նշենք՝ այսօր՝ մարտի 15-ին, Բելառուսում նշվում է Սահմանադրության օրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր