00:00:00

Մեծ Բրիտանիան կդիտարկի Ռուսաստանին՝ որպես «թշնամական պետություն». ԶԼՄ-ներ

23:41, 14 մարտ 2021 Աշխարհ

Կիբերանվտանգության ազգային կենտրոնի նախկին ղեկավարն անվանել է Մեծ Բրիտանիայի նոր քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ՝ որպես «խճճված», երբ նրան պիտակավորել են՝ որպես «մրցակից», մինչդեռ Ռուսաստանը կդիտարկվի՝ որպես «թշնամական պետություն», գրում է Daily Mail-ը: Կիբերանվտանգության կենտրոնի նախկին ղեկավար Քյարան Մարթինը նախազգուշացրել է, որ կառավարությունը պետք է «զգուշավորություն ցուցաբերի» ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ կապված տեխնոլոգիաների հարցերում: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ կհամալրի Մեծ Բրիտանիան սարքավորումներով անվտանգության առավել բարդ խնդիրները լուծելու համար՝ Անգլիայի հյուսիսում կառուցելով «կիբերմիջանցք»: Հաղորդվում է, որ Ռուսաստանն «ամենամեծ պետական սպառնալիքն է», որի հետ Մեծ Բրիտանիան բախվում է «ՌԴ ագրեսիվ արտաքին քաղաքականության եւ Մեծ Բրիտանիայի տարածքում սպանության մասին դավադրության շրջանակում (Սկրիպալների գործը – խմբ.) քիմիական զենքի կիրառման արդյունքում, հաղորդում է The Times-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր