00:00:00

Պարսից ծոցի երկրներում սաստիկ ավազամրրիկ է մոլեգնում

23:20, 14 մարտ 2021 Աշխարհ

Այս հանգստյան օրերին Պարսից ծոցի երկրներում, այդ թվում՝ Քաթարում եւ Սաուդյան Արաավազամրրիկ է մոլեգնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Մրրիկը սկսվել է ուրբաթ երեկոյան, երբ տարածաշրջանում զգացվել է տարվա այս եղանակի համար արտասովոր խեղդող տապ: Այնուհետեւ բարձրացել է ուժգին քամի: Այն սկսել է վեր բարձրացնել ավազն ու փոշին, որոնք փակել էին երկինքն ու կրճատել տեսանելիությունը մինչեւ մի քանի մետր: Ավազն ու փոշին ծածկել են բոլոր շինություններն ու ավտոմեքենաները, ավազը հայտնվել է տներում՝ ներթափանցելով ապակիների անցքերից: Ավազամրրիկի հետեւանքով օդի ջերմաստիճանը կտրուկ անկում է ապրել՝ հասնելով 16 աստիճան տաքության: Այս օրերն նվազել է քաղաքացիական եւ ռազմական ավիացիայի ակտիվությունը: Կիրակի տարածաշրջանում եղանակը սկսել է բարելավվել, սակայն դեռեւս զգացվում է ուժգին քամին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր