Տասնամյակների ընթացքում առաջին անգամ «Սոյուզ-2» հրթիռ-կրիչը (որը մշակվել եւ արտադրվում է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի Սամարա քաղաքում գտնվող «Պրոգրես» հրթիռատիեզերական կենտրոնի կողմից), որի արձակումը նախատեսված է 2021 թվականի մարտի 20-ին, կներկայացվի նոր, դրա համար անսովոր դիզայնով: Այս մասին հաղորդվում է «Ռոսկոսմոս»-ի կայքում:
«Սոյուզ-2»-ը ներկվելու է սպիտակ եւ կապույտ գույներով՝ ստանդարտ մոխրագույն-նարնջագույն գույների համադրության փոխարեն: Նոր գույների համար որպես ներշնչանք է ծառայել «Վոստոկ» հրթիռ-կրիչի նախատիպը, որը գտնվում է Մոսկվայի կայանում: Այն ներկված է սպիտակով. Հրթիռն արջակելիս սպիտակ գույն է ստանում հեղուկ թթվածնի բաքերը ծածկող եղյամից: «Վոստոկ» հրթիռ-կրիչով 60 տարի առաջ Բայկոնուր տիեզերագնացից թռել էր առաջին տիեզերագնաց Յուրի Ալեքսեեւիչ Գագարինը:
Սովորական մոխրագույն երիզները, «Գլավկոսմոս պուսկովիե ուսլուգի» ընկերության գաղափարով, կփոխարինվեն դրա հիմնական խորհրդանիշներին բնորոշ կորպորատիվ վառ կապույտ գույնով, որն օգտագործվում է նաեւ պետական կորպորացիայի ֆիրմային ոճում:
Տիեզերանավի ծածկող հատվածը կպահպանի «ստանդարտ» սպիտակ գույնը: Մնացած տեղերում նարնջագույնը կփոխարինվի կապույտով, իսկ մոխրագույնը՝ սպիտակով: Կփոխվի նաեւ անցումային խցիկի գույնը. ավանդական մոխրագույնի փոխարեն այն կապույտ կդառնա:
Ենթադրվում է, որ այս տարվա մյուս արձակումներն էլ, որոնք իրականցվում են «Գլավկոսմոս պուսկովիե ուսլուգի» ընկերության հետ համաձայնագրի շրջանակներում, կիրականացվեն այս գունային գամմայում: