00:00:00

Լարված իրավիճակ նախագահականի մոտ. քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ սկսվեց

15:51, 13 մարտ 2021

Նախագահականի մոտ այս պահին լարված իրավիճակ է: Քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ քաշքշոց սկսվեց այն բանից հետո, երբ մի խումբ քաղաքացիներ փորձեցին նախագահականի հետնամուտքը փակել, որպեսզի խոչընդոտեն Փաշինյանի շարասյան ելքը նախագահականից: Նշենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» անդամները հավաքվել են նախագահականի մոտ որպեսզի խոչընդոտեն Փաշինյանի մուտքը, սակայն Փաշինյանը շարասյունով արդեն նախագահական է մտել: Այս պահին նախագահականի մոտ մեծ թվով ոստիկաններ են  հավաքվել: Ցուցարարները վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր