00:00:00

Բոլիվիայի դատախազությունը ժամանակավոր նախագահ Ժանին Ագնեսի ձերբակալման հրաման է արձակել

16:40, 13 մարտ 2021 Աշխարհ

Բոլիվիայի դատախազությունը երկրի ժամանակավոր նախագահ Ժանին Ագնեսի եւ մի քանի նախարարի ձերբակալման օրդեր է տվել, հայտնում է BBC-ն: Դատախազությունը հայտարարում է, որ Ժանին Ագնեսը եւ նախարարները մասնակցել են 2019 թվականին նախկին առաջնորդ Էվո Մորալեսի դեմ հեղաշրջման մեջ: Մորալեսը հայտարարել է, որ իրեն ստիպել են հրաժարական տալ եւ լքել Բոլիվիան ցույցերից եւ ընտրակեղծիքների մեջ մեղադրանքներից հետո: Իսկ Ագնեսի խոսքով՝ ինքը Բոլիվիայում իշխանության վերադարձած Մորալեսի գլխավորած Սոցիալիստական ​​կուսակցության քաղաքական վենդետայի զոհ է: Դատախազությունը հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել նախկին ժամանակավոր նախագահի ձերբակալման հրամանի օրդերի մասին: Ագնեսը գրառում էր արել Twitter-ում, որում հայտարարել էր, որ իրեն մեղադրանքներ են առաջադրվել ահաբեկչության, ապստամբության հրահրման եւ դավադրության մեջ: «Քաղաքական հետապնդումներ են սկսվել»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր